ԱՄՆ-ում շարունակվում է International Champions Cup ընկերական մրցաշարը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ «Լիվերպուլ»-ը 2 անպատասխան գնդակ էր ուղարկել «Միլան»-ի դարպասը: Անգլիական մեկ այլ ակումբ` «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, 3:1 հաշվով պարտության էր մատնել Մադրիդի «Ռեալ»-ին:
Այսպիսով` մրցաշարի եզրափակիչ խաղն անգլիական է ստացվել: Հաղթողի կոչմանն արժանանալու համար եզրափակչում պայքարելու են «Լիվերպուլ»-ն ու «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:






































