Երգչուհի Ավրիլ Լավինը և Nickelback խմբի առաջատար Չադ Քրյուգերը նշել են իրենց ամուսնության առաջին տարեդարձը:
Ամուսինը կնոջը 17 կարատ ադամանդով մատանի է նվիրել: Ավրիլն իր նոր զարդով պարծեցել է Twitter-ի իր կայքէջում:
«Դեռևս չեմ կարողանում հավատալ, որ առաջին տարեդարձին նման նվեր եմ ստացել: 17 կարատ, զմրուխտով մշակված: Ահա այսպես: Սիրում եմ ամուսնուս»,- գրել է երգչուհին:










































