Իսպանական AS-ը տեղեկացնում է, որ Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Մայքլ Էսյենն ապաքինվել է ալերգիայից, որի պատճառով չմասնակցեց թիմի վերջին վեց հանդիպմանը:
Ֆուտբոլիստն այսօր մարզվել է «Ռեալ»-ի հետ ու կարող է մասնակցել Իսպանիայի առաջնության առաջիկա տուրի՝ «Վալյադոլիդ»-ի դեմ խաղին:
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Էսյենը մասնակցել է վեց հանդիպման՝ դառնալով մեկ գոլի հեղինակ:









































