«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը օրական 3 միլիոն դոլար է ստանում հանքավայրերի նավթի վաճառքից, որոնք գտնվում են իր վերահսկողության տակ: Այս մասին ABC News-ին տված հարցազրույցում հայտարարել է էներգետիկայի հարցերով վերլուծաբան և Դուբայի INIGMA վերլուծական կենտրոնի ղեկավար Ռոբին Միլսը:
Նրա խոսքերով՝ ավելի վաղ հաղորդվում էր օրական 1 միլիոն դոլարի եկամտի մասին, ինչը ստացվում է միայն իրաքյան հանքավայրերի նավթի վաճառքից: Միլսը կարծում է, որ դրան հարկավոր է ավելացնել նաև Սիրիայի տարածքում «Իսլամական պետության» վերահսկողության տակ գտնվող հանքավայրերից ստացված եկամուտները:
Վերլուծաբանը կարծում է, որ ծայրահեղականների ընդհանուր եկամուտը օրական կազմում է 3 միլիոն դոլար:







































