Tuesday, 16 06 2026
Կիևում աշխարհահռչակ հայ ռեժիսորի տունը վնասվել է անօդաչուի հարվածից
19:17
Ֆոն դեր Լայենն ու Սթարմերը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները
Ֆիդանը կրկին Անկարան է առաջարկել որպես բանակցությունների վայր
ՔՊ-ն պետք է դիմի ՍԴ. իրական պատկերը պարզելու համար անհրաժեշտ է վերաքվեարկություն
18:50
Թրամփն ու Զելենսկիմն հանդիպել են
Հայկական և արևմտյան զինված ուժերի վարժանքների անցկացումը քաղաքական առումով կարևոր զարգացում է
ԿԸՀ միջնորդություն է ներկայացվել Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
18:30
Թրամփը կոչ է արել Ռուսաստանին գործարքի գնալ
ԱՄՆ-Իրան համաձայնությամբ TRIPP-ը էլ ավելի գայթակղիչ է դառնում
ՇՀԿ գլխավոր քարտուղարը բարձր է գնահատվում Հայաստանի ակտիվ գործունեությունը
18:10
Թրամփը, Մակրոնը և Զելենսկին հանդիպում են անցկացրել G7-ի գագաթնաժողովի շրջանակներում. Kyiv Independent
Վատիկանը ներկայիս Ադրբեջանի տարածքի հայկական ժառանգությունը «ուդի-աղվանական կճանաչի՞»
17:50
Մերցը Թրամփին է նվիրել Գերմանիայի հավաքականի մարզաշապիկը
Յետտենն աջակցությունն է հայտնել ժողովրդավարական բարեփոխումներին
17:30
ՀՀ ընտրությունները Եվրոպայի հետ սերտ կապերի ուղերձ էին. Կալլաս
Իտալիան աջակցում է Հայաստանի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին
17:10
Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը
Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա
Անգամ ձեր տված ընտրակաշառքի գնաճն է ապացուցում մեր երկրի տնտեսական աճը․ Մանավազյան
16:50
Իրանի հետ մեր գործարքն ավարտված է. Թրամփ
Հարգելի ոչ բարով ընդդիմություն, նոր ԱԺ-ում ձեզ սպասում է այն, ինչից ամենաշատն եք վախենում․ Ազարյան
Կիպրոսի համալսարաններում սովորելու հնարավորություն
Արտաքին ուժերի ազդեցության ռիսկերը հաղթահարված են, այլևս գոյություն չունեն․ վարչապետ
Եթե պատրաստ է խոսելու, Զելենսկին միշտ էլ կարող է գալ Մոսկվա. Պեսկով
2026-ին խաղաղության ու կոնֆլիկտի ավարտի փաստը լեգիտիմություն ստացան․ ժողովուրդը տեր կանգնեց
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը հետևել է անգլերենի միասնական քննության ընթացքին
Նոր ԱԺ-ում ձևավորվելիք ընդդիմությունը ապօրինի գործունեության արդյունքում ձևավորված քաղաքական միավոր
16:10
Կանադան պատրաստ է օգնել Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնմանը
Դա հեշտ գործ չէր․ վարչապետը՝ թոշակների բարձրացման հիմքերի ու պատճառների մասին
Արմեն Գրիգորյանն անդրադարձել է հայ-ամերիկյան պայմանավորվածությունների իրականացմանը

Հորդոր գյուղնախարարության պաշտոնյաներին՝ դուրս եկեք աշխատասենյակներից

«Տնտեսական աճը ոչնչով իր մաշկի վրա քաղաքացին չի զգացել, որովհետև տարիներ շարունակ տնտեսությունը զարգանում է իր կանոններով, և կողքից մեկուսի մարդկային զարգացում է: Այն երկրներում, որտեղ մենք տեսնում ենք աճը մարդկանց վրա, դրանք փոխկապակցված են, մեզանում` առանձին: Վստահ չեմ, որ այսօր ամեն ինչի կենտրոնում դրված է մարդը»,- «Հ2» հեռուստաընկերության «Խոսքի իրավունք» հաղորդման եթերում ասել է «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը: Նրա խոսքերով՝ միայն այն ժամանակ, երբ տնտեսական զարգացումը կվերածվի մարդկային զարգացման, տնտեսական աճը կզգա նաև մեր քաղաքացին: Տնտեսագետը նաև նշել է, որ քանի դեռ մեր երկրում նվազագույն կենսաթոշակն ու աշխատավարձը չեն հավասարվել կենսապահովման նվազագույն զամբյուղին, զարգանալու մասին խոսելու բարոյական իրավունք չունենք: «Այժմ մենք վերականգնողական փուլում ենք. հուսամ` հաջող կավարտենք»,- ասել է Թաթուլ Մանասերյանը:

Նա նշել է, որ Հայաստանում պետք է պահանջարկված դարձնել երիտասարդների գիտելիքները: «Պահանջարկված չէ հատկապես պետական կառավարման համակարգում: Մենք չպետք է փող խնայենք միջին կարգի մասնագետների և առաջատար մասնագետների վրա: Պետք է նրանք խոցելի չլինեն և չմտածեն կողքից այլ աշխատանքի մասին: Խոսքս վերաբերում է նաև երիտասարդ գիտնականներին»,- ասել է Մանասերյանը` հավելելով, որ այսօր թեկնածուական աշխատանքներ են գրում հիմնականում տղաները, այն էլ` բանակից խուսափելու համար: Այս և այլ բազում խնդիրներ, ըստ նրա, հնարավոր է լուծել առանց ֆինանսական լուրջ ներդրումների: Իսկ չլուծելը դարձել է պատճառ, որ Հայաստանը աշխատուժի դոնոր երկիր է դառնում: Մասնագետները լքում են երկիրը: Աղքատության մակարդակը, տնտեսագետի հաշվարկներով, շատ ավելի բարձր է, քան պաշտոնական վիճակագրությունն է նշում. «Աղքատության շեմից ցածր է գտնվում Շիրակի մարզի բնակչության կեսից ավելին: Առաջինը հենց աղքատ բնակչությունն է մերձավոր արտերկիր գնալով՝ ժամանակավոր աշխատանքի խնդիր լուծում: Լուրջ քայլեր այս ուղղությամբ առայժմ չկա»:

Թաթուլ Մանասերյանը դժգոհել է նաև գյուղնախարարությունից` ասելով, որ պետք է նախարարությունը համալրվի նորմալ մասնագետներով: «Նախարարի մակարդակով նշվում է, թե մենք կարող ենք հացահատիկի մասով 70 տոկոս ինքնաբավ լինել, բայց մենք երկար ուսումնասիրել ենք և պարզել, որ Հայաստանը ոչ միայն կարող է ինքնաբավ լինել ամբողջությամբ և արտահանել, այլև պետական ռեզերվներն ընդլայնել»,- ասել է տնտեսագետը` հորդորելով նախարարության մասնագետներին չնստել իրենց սենյակներում, այլ այցելել գյուղեր և վերջապես հասկանալ, թե ինչ վիճակում է գյուղացին:

Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ բարձր կառավարական կոչերին, Թ. Մանասերյանն ասել է, որ այդ կոչերը մարդկանց մոտ քմծիծաղ են առաջացնում, որովհետև պաշտոնը չարաշահողին հաճախ ընդամենն ուղարկում են ռեզերվ` այլ պաշտոնի նշանակելու նպատակադրմամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում