Վերջին ժամանակներս Իսրայելի բանակը հարվածել է Գազայի հատվածի 200 թիրախների: Այս մասին գրում է MIGNews-ը:
Հայտնի է դարձել նաև, որ ՑԱԽԱԼ-ի զինվորները Գազայում ոչնչացրել են 4 ստորգետնյա թունելներ, որոնք կիրառվել են մաքսանենգության և ահաբեկչության համար: Այսպիսով՝ թունելների ոչնչացման օպերացիան մոտենում է ավարտին:
Օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը հարձակման են ենթարկվել 5 մզկիթներ, որոնցում եղել են զենքի պահեստներ:









































