Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն այցելելու է Ադրբեջան, որը ներկայումս հանդիսանում է ՄԱԿ ԱԽ ժամանակավոր անդամ: Այս մասին հայտնում են դիվանագիտական աղբյուրները: Ակնկալվում է, որ այդ այցն իրականացվելու է դեկտեմբերի երրորդ տասնօրյակում:
Այդ այցի ընթացքում Պան Գի Մունը կմասնակցի Բաքվում գտնվող և վերանորոգված՝ Ադրբեջանում ՄԱԿ-ի ներկայացուցչության վարչական շենքի բացման արարողությանը, ինչպես նաև՝ այլ միջոցառումների: Բացի այդ, ակնկալվում է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կհանդիպի Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ:








































