Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն խոսել է իր` «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության հնարավորության մասին:
««Մանչեսթեր Յունայթեդ»-ն իմ ամենասիրելի ակումբներից մեկն է: Ես հաճույքով էի խաղում այդ թիմի կազմում: 18 տարեկան էի, երբ «Յունայթեդ» տեղափոխվեցի: Ակումբի հետ նվաճել եմ բոլոր տիտղոսները: Երկրպագուներն աստվածացնում էին ինձ: Ես շատ շնորհակալ եմ դրա համար:
Սիրում եմ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, և այնտեղ վերադառնալը… Ֆուտբոլում երբեք չես կարող իմանալ, թե ինչ է սպասվում ապագայում: Իհարկե, ես երջանիկ եմ «Ռեալ»-ում: Այն իմ տունն է, իմ ակումբը: Բայց ինձ միշտ անահավանական վերաբերմունք են ցուցաբերել «Յունայթեդ»-ում: Կրկնեմ` ամեն ինչ հնարավոր է»,- Marca-ն մեջբերում է Ռոնալդուի խոսքերը:








































