Ինչպես տեղեկացրել էինք՝ օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ հակառակորդը հերթական անգամ ձեռնարկել է հետախուզադիվերսիոն գործողություն:
Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ժամանակին կարողացել են կասեցնել դիվերսիոն խմբերի առաջխաղացումը, եւ հակառակորդը հետ է շպրտվել՝ կրելով մարդկային կորուսներ:
Վերջին դիվերսիայից հետո հայկական կողմը մեկ զոհ ունի, մինչդեռ ադրբեջանական դիվերսիոն խմբի զոհերը, ըստ ՊԲ տվյալների, երեքն են:
Սակայն ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը քիչ առաջ Facebook-ի իր էջում գրառել է, որ հակառակորդի այսօրվա զոհերի թիվն արդեն անցավ 8-ը:









































