Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգան ուրբաթ օրը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Իսրայելի նկատմամբ՝ Գազայի հատվածում ռազմական գործողությունների պատճառով: Նա նաև հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ղեկավարվում է սատանայի կողմից, որին պետք է հեռացնի Հռոմի պապ Ֆրանցիսկոսը՝ հաղորդում է Globovision հեռուստաալիքը:
«Ինձ թվում է, որ վարչապետ Նեթանյահուին տիրում է սատանան, նա կարիք ունի, որպեսզի Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դրան վտարի, և այդպես նա կարող է խաղաղվել»,- ասել է Օրտեգան:
«Ինչո՞ւ ոչ ոք չի դատապարտում և պատժամիջոցներ չի սահմանում Իսրայել պետության նկատմամբ»,- հայտարարել է նա: Նրա կարծիքով՝ Պաղեստինը Իսրայելի «խելագարության» զոհն է:










































