Monday, 15 06 2026
Ռուսաստանում «իսլամական արմատականություն կա՞»
Հրդեհ՝ Երևանի Ձորափի փողոցի ռեստորաններից մեկի պահեստային հատվածում
Բագրատաշենում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է

Ֆիննախն ամփոփել է փաստաթղթաշրջանառության նոր աշխատանքները

ՀՀ ֆինանսների նախարարությունն ամփոփում է փաստաթղթաշրջանառության ապահովման նպատակով իրականացված աշխատանքները

Հսկողական միջոցառումներն արդյունք են արձանագրում

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի` գործարարների հետ հանդիպման ժամանակ կարևորած մի շարք ուղղություններով իրականացման ենթակա միջոցառումների շրջանակում, ֆինանսների նախարարի հանձնարարությամբ, 2014-ի հունիսին առանձնացվել են ռիսկային ոլորտները, ինչպես նաև յուրաքանչյուր բնագավառում գործող հարկ վճարողները: Ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Ալավերդյանի խոսքով` հունիսի 30-ի դրությամբ վերլուծությունների հիման վրա առանձնացված շուրջ 1200 հարկ վճարողներ պատրաստակամություն են հայտնել բարելավել ցուցանիշները: Նրանց կողմից հուլիս ամսվա ընթացքում ինքնահայտարարագրման միջոցով հաշվարկվել է 520.7մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն, մասնավորապես շահութահարկի հաշվարկների ճշգրտումների հետևանքով 115 հարկ վճարողներ հայտարարագրել են 439.6մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն: Աշխատավարձի աճ են ապահովել ավելի քան 600 գործատուներ, արդյունքում միջին ամսական կտրվածքով ավելացել է ավելի քան 25.3մլն դրամ եկամտային հարկի գումար:

Փաստաթղթաշրջանառության բարելավման, մասնավորապես ճշտված հաշվետությունների ներկայացման արդյունքում հայտարարագրվել է 371.3մլն դրամի լրացուցիչ շրջանառություն և հաշվարկել է 55.8մլն դրամի լրացուցիչ հարկ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում աճել է փաստաթղթաշրջանառության մակարդակը. 2014-ի հունիսի համեմատ հուլիս ամսին հարկային հաշիվների դուրսգրման քանակն ավելացել է շուրջ 123 հազարով, շրջանառության աճը կազմել` 1մլրդ 98մլն դրամ: Ավելի քան 520 հարկ վճարողներ, չընդունելով հարկային մարմնի կողմից առաջադրված ցուցանիշների ինքնուրույն բարելավման պահանջը, հայտնվել են հսկողական միջոցառումների իրականացման ենթակա հարկ վճարողների ցանկում. 96 տնտեսվարողների մոտ իրականացվող միջոցառումներն ընթացքի մեջ են, նրանցից 45-ն առավել խոշոր հարկ վճարողներն են:

Ըստ Արմեն Ալավերդյանի, ձեռնարկված քայլերը դրական արդյունք են արձանագրել. «Բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ավարտված 21 ստուգումներով արձանագրվել է 1մլրդ 67.2մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն, 31 հարկ վճարողի մոտ իրականացված ՀԴՄ շահագործման կանոնների պահպանման ճշտության ստուգումներով արձանագրվել է 15.6մլն դրամի տուգանք: Իսկ 33 ստուգումներով հայտնաբերվել է 71 չգրանցված աշխատող և արձանագրվել է 10.8մլն դրամի հարկային պարտավորություն»: Ընդհանուր առմամբ, ոչ բարեխիղճ հարկ վճարողների նկատմամբ հաշվետու ժամանակահատվածում իրականացվել են 117 հսկողական միջոցառումներ, որոնց արդյունքում առաջադրվել է 1մլրդ 529.7մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն: Փոխնախարարի տեղեկացմամբ` ցուցանիշների ինքնուրույն բարելավման պահանջը չընդունած հարկ վճարողների նկատմամբ հսկողական գործառույթներին զուգահեռ նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացվում:

Այսպես, հարկային հաշիվների դուրս գրման հսկողության նպատակով ԱԱՀ վճարողների մոտ իրականացվել է 79 օպերատիվ-հետախուզական միջոցառում, արդյունքում արձանագրվել է 40.6մլն դրամի տուգանք, իսկ առավել ռիսկային համարվող 51 տնտեսվարողների մոտ դեռևս շարունակվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումները: Ստվերային շրջանառությունների կրճատման նպատակով, 2014-ի հուլիսի 1-ից էլեկտրոնային հարկային հաշիվների շարժի նկատմամբ ամենօրյա հսկողություն է սահմանվել. օբյեկտիվ կամ սույբեկտիվ պատճառներով հաշվետու ժամանակահատվածում տնտեսվարողների կողմից անվավեր կամ չեղյալ են ճանաչվել ավելի քան 4 հազար էլեկտրոնային հարկային հաշիվներ` 2.5մլրդ դրամ ընդհանուր արժեքով: Ըստ Արմեն Ալավերդյանի, առաջին արդյունքները գոհացուցիչ են, սակայն անելիքներ դեռ կան. «Բիզնեսի համար հավասար պայմանների ապահովմանը միտված միջոցառումները շարունակական բնույթ են կրելու: Նպատակը` տնտեսությունում ստվերի կրճատման միջոցով պետական բյուջեի մուտքերի ավելացումն է»:

 

ՀՀ ՖՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում