Hewlett-Packard-ը Gilt ռեթեյլերի հետ համատեղ ոճայի սմարթ-ժամացույց կթողարկի, որը համատեղելի է iOS և Android սարքավորումների հետ: Աքսեսուարի արտաքինով զբաղվում է Մայքլ Բաստիանը՝ տղամարդկանց հագուստի ֆեյշն-դիզայները, գրում է hitech.vesti.ru-ն:
Սարքավոման թվատախտակը կլոր կլինի, իսկ կաղապարը կպատրաստվի 44մմ չժանգոտվող մետաղից: Գնորդները կարող են երեք կապիչներ ընտրել՝ ռետինե սև, դարչնագույն կաշվե և դեղին նեյլոնե: Լրացուցիչ, սահմանափակ քանակությամբ սև թևնոց կթողրակեն:
Սարքավորումը, սմարթֆոնին միացնելուց հետո, կարող է դրանից ծանուցումներ, զանգեր և հաղորդագրություններ ստանալ: Այն երաժշտական և այլ հավելվածներ կունենա:
Նորույթը աշնանը կթողարկվի: Գինը և այլ մանրամասներ հայտնի չեն:










































