Գազայի հատվածում իսրայելցիների կողմից հուլիսի 8-ից անցկացվող ռազմական հատուկ գործողությունների սկզբից արդեն 1567 պաղեստինցիներ են զոհվել, իսկ 8,6 հազարը՝ վիրավորել են, գրում է ITAR-TASS-ը:
Այս տվյալները, բժշկական աղբյուրների մեջբերելով, փոխանցում են պաղեստինյան ԶԼՄ-ները:
Պաղեստինյան աղբյուրների տվյալներով՝ միայն օգոստոսի մեկին իսրայելական հարվածներից Գազայի հատվածում 122 մարդ է զոհվել: Ավելի քան 70-ը սպանվել են, հարյուրավոր վիրավորներ կան:
Ինչպես նշում են Գազայի առողջապահության նախարարության և փրկարարական ծառայության ներկայացուցիչները՝ զոհվածների թիվը վերջնական չէ: Փլված տների փլատակների տակ, նրանց տվյալներովմ կարող են տասնյակ դիակներ լինել: Նրանց դուրս բերել առայժմ չի հաջողվում:
Զոհվածների մեջ շատ են կանայք, երեխաներն ու տարեցները: Տարբեր հաշվարկների համաձայն՝ ծայրահեղական խմբավորումները զոհվածների մեջ միայն մեկ երրորդն են կազմում: Ծառայողական պարտականությունները կատարելիս ԶԼՄ-ների ինը աշխատակիցներ են սպանվել:
Հատուկ գործողոթյունները սկսելուց հետո իսրայելական կողմը, պաշտոնական տվյալների համաձայն՝ 61 զոհեր է ունեցել: Երեք խաղաղ բնակիչներ են զոհվել:










































