Շվեյցարիայի խորհրդարանը պաշտպանության, ազգային աջակցության և սպորտի դաշնային բաժնի ղեկավար Ուլի Մաուրերին նշանակել է 2013 թ. երկրի նախագահ:
Շվեյցարիայի նախագահը ռոտացիայի կարգով ընտրվում է Դաշնային խորհրդի անդամների կազմից՝ խորհրդարանի երկու պալատների ամենամյա համատեղ նիստի ժամանակ:
Չորեքշաբթի կայացած նիստին Շվեյցարիայի աջակողմյան ազգային կուսակցությունը ներկայացնող 62-ամյա Մաուերի օգտին քվեարկել է 148 խորհրդարանական: Սա վատագույն արդյունքն է վերջին 50 տարիների ընթացքում:
Մաուերը, որը կառավարության կազմի մեջ մտել է 2008 թ., կդառնա Համադաշնության առաջին տղամարդ նախագահը վերջին չորս տարիների ընթացքում:









































