Google ընկերությունն ամփոփել է երեխաների կողմից նկարված լավագույն տարբերանշանի համար մրցույթի արդյունքները:
Ինչպես հաղորդում է Vesti-ն, հաղթող է ճանաչվել 8-ամյա աշակերտ Պյոտր Ալեքսեևը Բելգորոդից: Նրա «դուդլը» ճանաչվել է լավագույնը մրցույթին ուղարկված 5000 աշխատանքների մեջ:
Մրցույթի հաղթողը կստանա միանգամից մի քանի մրցանակ, Nexus 7 պլանշետ, նա նաև հնարավորություն է ստացել ծնողների հետ մեկնել ԱՄՆ Google-ի շտաբ-գրասենյակ: Բացի այդ, Ալեքսեևի դպրոցը կստանա նոր սարքավորում համակարգչային դասի համար: Դեկտեմբերի 10-ին երիտասարդ նկարչի դուդլը կհրապարակվի Ռուսաստանի որոնողական համակարգի գլխավոր էջում:
«Դուդլ Google-ի համար» մրցույթի մեկնարկի մասին հայտարարվել էր սեպտեմբերի 14-ին: Դրանում կարող էին մասնակցել 6-17 տարեկան ռուս դպրոցականներ: Նրանց առաջարկվել էր նկարել «դուդլ» «Իմ քաղաքը: Իմ Երկիրը» թեմայով:







































