Նյու Յորք նահանգի Թոնավանդա կղզին լցվել է հարյուրավոր անտուն կատուներով, հաղորդում է Huffington Post-ը:
Կատուների թիվն աճել է այն պատճառով, որ մի քանի տարի շարունակ կղզու շատ բնակիչներ իրենց կատուներին փողոց են շպրտել:
Տեղի ծովափնյա ռեստորանի սեփականատեր Մայք Չամոքը պատմել է, որ հսկայական թվով կատուները կղզում անկարգություններ են անում, նույնիսկ լցվում են մոտակայքում կայանած զբոսանավերը:
Անհանգստացած բնակիչները սկսել են Island Cats արշավը. կատուներին բռնում են, թլփատում, ստերիլիզացնում և բաց թողնում, իսկ ձագերին փորձում են տներում տեղավորել։
Թոնավանդա կղզին գտնվում է Նիագարա գետի վրա:









































