Ուգանդայի սահմանադրական դատարանը չեղյալ է հայտարարել հակամիասեռական օրենքը: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Դրա պատճառը հունիսի 20-ին Ուգանդայի նկատմամբ սահմանած ԱՄՆ-ի պատժամիջոցներն են: Ուգանդայի իշխանություններին արգելվում էր ԱՄՆ տարածք մեկնել, սառեցվել էին մարդասիրական նախագծերը և չեղյալ հայտարարվել համատեղ զորավարժությունները:
Հիշեցնենք, որ միասեռական կապերն արգելող օրենքը Ուգանդայում ստորագրվել է սույն թվականի փետրվարին: Միասեռական կապի համար 14 տարվա ազատազրկում էր սպառնում: Իսկ եթե մարդը երկրորդ անգամ նույն «հանցագործությունը» կատարեր, ապա նրան սպառնում էր ցմահ բանտարկություն:











































