«Ո՛չ թալանին» նախաձեռնության երթին այսօր մասնակցում էր նաև «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Վերջինս իր դժգոհությունը հայտնեց էլեկտրաէներգիայի գնի թանկացման դեմ և ասաց, որ դա էապես կազդի ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակի վրա:
«Մենք այստեղ ենք՝ զորակցելու, թող կազմակերպչները, երիտասարդները իրենք խոսեն այսօր: Շարժման մասնակիցները պետք է պահանջեն, որ պետական շենքերի լույսերը գիշերն անջատեն, քաղաքացիներն են դրա համար վճարում: Թող իշխանությունները վճարեն այդ տասը տոկոս հավելավճարը: Եթե ժողովուրդը ուժ դառնա՝ այդ լույսը կվերադառնա ժողովրդին»,- ասաց Ր. Հովհաննիսյանը:
Նրա խոսքերով՝ քաղաքացիներն ակտիվ են, սակայն կա անտարբերության որոշ շրջան, որը պետք է հաղթահարվի:
Րաֆֆի Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ սա քառյակի խնդիր չէ, բոլոր կուսակցությունները պետք է լինեն իրենց հետ և մասնակցեն երթին:
Առավել մանրամասն՝ մեր տեսանյութում։








































