Բրյուսելի օդանավակայանում ինքնասպանություն է գործել ՆԱՏՕ-ում Սերբիայի ներկայացուցիչ Բրանիսլավ Միլինկովիչը:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով Սերբիայի կառավարության հաղորդագրությունը, Միլինկովիչը ցած է նետվել բազմահարկ կայանման հարթակից:
Պատահարը տեղի է ունեցել երեքշաբթի երեկոյան:
52- ամյա քաղաքական գործիչը մահացել է դեպքի վայրում 8-10 մ բարձրությունից ընկնելուց հետո:
Սերբիայի արտաքին գործերի նախարարության անանուն ներկայացուցչի խոսքերով՝ Միլինկովիչը Սերբիայի պատվիրակության մյուս անդամների հետ սպասելիս է եղել է նախարարության ներկայացուցիչների ժամանելուն, որոնք պետք է բանակցություններ անցկացնեին ՆԱՏՕ-ի հետ: Անսպասելիորեն դեսպանը նետվել է ցած:
Միլինկովիչը ավելի վաղ եղել է Ավստրիայում Սերբիայի դեսպան, իսկ մինչ այդ աշխատել է որպես լրագրող:
Նշենք, որ Բրյուսելում ընթանում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների երկօրյա հանդիպում: Սերբիան դաշինքի անդամ չէ, սակայն մշտական ներկայացուցչություն ունի այնտեղ:







































