Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը մեկնաբանել է ամերիկյան Scan Eagle անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) գերեվարումը.
«Ամերիկյան ԱԹՍ-ի գերեվարումը վկայում է Իրանի պաշտպանական բարձր պոտենցիալի մասին, ինչպես նաև այն մասին, որ Իրանն ունակ է ամբողջովին վերահսկել իր օդային տիրույթը: Ինքնիշխան պետության օդային տարածք ներխուժելը հանդիսանում է միջազգային նորմերի ու կոնվենցիաների խախտում:
Իրանի պաշտպանության բարձր մակարդակը հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանում կայունության ու անվտանգության ամրագրման, տարածաշրջանի երկրների հետ համագործակցության մակարդակի բարձրացման համար:
Դա նաև նախադրյալներ է ստեղծում տարածաշրջանից անդրտարածաշրջանային երկրների զինվորական կոնտինգենտի, որը հանդիսանում է ապակայունացման աղբյուր, դուրս բերման համար»:





































