Friday, 10 07 2026
Ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
Ագաթանգեղոսի 7 հասցեում ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված կրպակները
19:30
Գրոսին անթույլատրելի է համարել հարձակումները որևէ ատոմակայանի նկատմամբ
Վահագն Արսենյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հեղուկ գազ
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը

Պապայի գերեզման՝ Սաշիկը ոչխարների հետ կապ չունի. Ազիզ Թամոյան

Այս տարվա առաջին կիսամյակում կտրուկ նվազել է Հայաստանից ոչխարների և այծերի արտահանումը: Նշված ժամանակահատվածում արտահանվել է ընդամենը 9 հազար 600 գլուխ՝ անցած տարվա 21 հազար գլխի համեմատ:

Արտահանման ծավալների կտրուկ նվազումը, հիմնականում այս գործով զբաղվող եզդիների խոսքով, պայմանավորված է Իրանով: Իրանն է կտրուկ հրաժարվել պայմանագիր կնքել հայկական կողմի հետ: «Իրանը չի ուզում պայմանագիր կնքել մեզ հետ: Իրենք նշել են, որ այս տարի որևէ գործարք չեն կատարելու մեզ հետ, քանի որ իրենց մոտ ինչ-որ հիվանդություն է ի հայտ եկել, ինչի պատճառով էլ հրաժարվում են անասուն ներկրել: Եթե ներկրեն էլ, ապա շատ քիչ քանակությամբ: Բայց կրկնում եմ՝ որքան տեղյակ եմ, այս տարի արտահանում չի եղել, իսկ անցած տարի էս ժամանակ արդեն ահագին տարել էին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Եզդիների միության նախագան Ազիզ Թամոյանը՝ հավելելով, որ, անկախ ամեն ինչից, իրենք համապատասխան գլխաքանակ ունեն և փորձում են տեղական շուկայում սպառել իրենց ապրանքը:

«Մենք չենք կանգնեցնի մեր գործը, քանի որ դա օգտակար է և մեզ համար, և պետության համար: Եղածը հայկական շուկայում ենք իրացնում, կրճատել ենք քանակը, որը պետք է բավարարի միայն մեր տեղական շուկայի պահանջարկը»,- ասաց Թամոյանը: Նրա խոսքով, սակայն, արտահանման ծավալների կրճատումը կհանգեցնի շուկայում մսի գնի բարձրացմանը, քանի որ եթե անասունների գլխաքանակը նվազում է, մսի գինը մեխանիկորեն բարձրանում է: «Եթե Իրանը գա, գինը կնվազի, բայց ինձ թվում է՝ այս տարի չի գա: Չնայած նորմալ է, ծայրահեղ վիճակ չէ, չեմ բողոքում: Մերոնց հետ էլ եմ ամեն օր հանդիպում, զրուցում, դժգոհություն չկա»,- նկատեց Թամոյանը:

Վերջինից հետաքրքրվեցինք՝ Իրանը միայն եզդիների՞ց ոչխար չի ներկրում, թե՞ առանձին անհատներից ևս, ովքեր զբաղվում են այդ գործով: Մեր զրուցակցի խոսքով՝ վիճակը համատարած է, Իրանը պայմանագիր չի կնքում նաև առանձին անհատների հետ: Այդ թվում և Սաշիկ Սարգսյանի՞ հետ՝ հարցրինք: «Գիտեք, դա հերյուրանք է, կեղծիք է: Ինձ ասել են մի քանի անգամ դրա մասին, ես զբաղվել եմ և պարզել, որ նա կապ չունի: Պապայի գերեզման եմ երդվում՝ Սաշիկը չի զբաղվում այդ գործով, այդ հարցերի մեջ չի մտել, դա զրպարտանք է: Վերևն Աստված կա, չէ»,- ասաց Ազիզ Թամոյանը:

Նրա խոսքով, այս տարի կրճատվել են նաև խոշոր եղջերավոր անասունների արտահանման ծավալները: Եթե անցած տարի Վրաստանի հետ պայմանագիր է եղել խոշոր եղջերավոր անասունների արտահանման գծով, ապա արդեն մի քանի ամիս է, Թամոյանի բնորոշմամբ՝ դա էլ է «կտրվել», քանի որ ծախսատար է: Նշենք, որ արտահանվող յուրաքանչյուր խոշոր եղջերավոր անասունի միջին մաքսային արժեքը կազմել է 268 դոլար:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուժության և անասնաբուծության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանի խոսքով, այս տարի Հայաստանում, անկախ արտահանման ծավալների կրճատումից, նկատվում է ոչխարների և այծերի գլխաքանակի աճի միտում: Ներկայումս ընթացիկ տարում ստացված մատղաշի հետ միասին հանրապետությունում կա շուրջ 980 հազար հազար գլուխ ոչխար և այծ, որը նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ ավելի է գրեթե 35 հազարով: Ինչ վերաբերում է արտահանման ծավալներին, Հովհաննիսյանի խոսքով, այո, ընթացիկ տարում ցածր են, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Դա, մեր զրուցակցի խոսքով, պայմանավորված է այն հանգամանքով, որ այս տարվանից մեր հանրապետությունից արտահանում են ոչ թե կենդանի ոչխարներ, այլ համապատասխան պայմաններում սպանդի ենթարկված ոչխարի միս: «Ներկայումս ոչխարի մորթ է իրականացնում միայն Սյունիքի մարզում գործող սպանդանոցը, որտեղ այս տարվա հուլիսի 28-ի դրությամբ իրականացվել է շուրջ 9 հազար գլուխ ոչխարի մորթ: Միսը հիմնականում արտահանվել է Իրանի Իսլամական Հանրապետություն: Ի դեպ, ընթացիկ տարվա 7 ամիսների ընթացքում մսի համար իրացվել են 237,5 հազար գլուխ մանր եղջերավոր կենդանիներ, որի 96%-ը սպառվել է ներքին շուկայում»,- ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ մսի իրացման նպատակով հանրապետությունում տարեկան սպանդի է ենթարկվում ավելի քան 500 հազար գլուխ ոչխար, և մինչև տարեվերջ սպանդի կենթարկվի ևս 260-270 հազար գլուխ: «Ակնկալվում է, որ նշված գլխաքանակից 160-170 հազար գլուխը կիրացվի արտաքին շուկայում»:

Ինչ վերաբերում է Թամոյանի նշած հիվանդության՝ Հովհաննիսյանն ասաց, որ ինքը նման տեղեկություն չունի, և դա իրենց իրավասությունների շրջանակում չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում