Sunday, 14 06 2026
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին

Բրայզա. «Իմ փորձը թերի պաշտպանությամբ դեսպանատանը»

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մեթյու Բրայզան Wall Street Journal-ի էջերում քննադատել է Միացյալ Նահանգների Պետքարտուղարությանը՝ դեսպանատների պաշտպանության հարցում անփույթ վերաբերմունքի համար: Փոխարենը, Բրայզան գովեստի խոսքեր է ուղղել Ադրբեջանի կառավարությանը:

«Իմ փորձը թերի պաշտպանությամբ դեսպանատանը». այսպես է Բրայզան վերնագրել իր հոդվածը՝ մանրամասնելով, թե Բենգազիում այս տարվա սեպտեմբերի 11-ին ցուցարարների գրոհի հետևանքով զոհված Լիբիայում ԱՄՆ-ի դեսպան Քրիս Սթիվենսի վախերն ու հիասթափությունները ապրել են նաև շատ ուրիշ ամերիկյան դիվանագետներ, այդ թվում և ինքը:

Մինչ Բենգազիի ահաբեկչությունը, որի ժամանակ զոհվեցին ԱՄՆ-ի դեսպանը և դեսպանատան ևս երեք աշխատակիցներ, Սթիվենսը երկու նամակ էր ուղարկել անվտանգության լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկելու խնդրանքով, որոնցից մեկը՝ լիբիական կառավարությանը, մյուսը՝ Վաշինգտոն՝ ԱՄՆ-ի Պետքարտուղարությանը, սակայն որևէ արձագանքի այս խնդրանքները չէին արժանացել:

Բրայզան ասել է, որ նման դիմումներ ինքն էլ ուղարկել է անցյալ տարի, երբ Բաքվում Ամերիկայի դեսպանն էր։

«Երբ ես Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում էի 2011 թվականի փետրվարից մինչև 2012-ի հունվար, դեսպանատունը բազմիցս բախվել է ահաբեկչական գործողությունների լուրջ սպառնալիքների», – գրել է Բրայզան։ – «Ես էլ էի վախենում Բաքվում, իմ աշխատանքի առաջին շաբաթվա ընթացքում, երբ սպառնալիքները տագնապալի մակարդակի հասան, պարզ դարձավ, թե որքան խոցելի ենք մենք ահաբեկիչների հարձակումների համար»:

Հոդվածում Բրայզան նշել է, որ ԱՄՆ-ի դեսպանատան անձնակազմի անվտանգության հարցերով զբաղվում էին Ադրբեջանի անվտանգության ուժերը, որոնք համագործակցում էին ամերիկացիների հետ պոտենցիալ ահաբեկիչներին դեսպանատան շենքից հեռու պահելու համար, արդյունքում` Ադրբեջանի հատուկ ծառայությունները ահաբեկիչներին ձերբակալեցին ավելի վաղ, քան նրանք կհասցնեին հարված հասցնել:

Բրայզան ասել է, որ եթե իր դեպքում Ադրբեջանի անվտանգության ուժերն արել են հնարավոր ամեն ինչ դեսպանատան պաշտպանության համար, ամերիկյան կողմից պաշտպանություն տրամադրելու ձախողման պատճառը կառավարության բյուրոկրատական համակարգն էր:

«Ամենալարված պահին ես տեղեկացա, որ ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը տնտեսման նպատակով ծրագրում է կրճատել անվտանգության միջոցառումների վրա ծախսվող գումարը, իսկ նման իրավիճակում կրճատումներ անելը անհեթեթություն էր։ Ես ցնցված էի, երբ իմացա, որ Վաշինգտոնի միջին օղակի պաշտոնյաները Բաքվի դեսպանատան պաշտպանության ծախսերն այնուամենայնիվ կրճատել են», – գրում է ամերիկացի նախկին դիվանագետը` հավելելով, որ ֆինանսավորումը վերականգնվել է միայն իր զայրացած արձագանքից հետո:

Սակայն, նախկին դեսպանի խոսքով, երկու շաբաթ շարունակ ամերիկյան դեսպանատան աշխատակիցներն ու նրանց ընտանիքները սպառնալիքի տակ էին Վաշինգտոնի որոշման պատճառով:

Բրայզան գրում է, որ անվտանգության վրա տնտեսելը վտանգավոր է և ամերիկյան դիվանագետներին դատապարտում է ձախողման, հավելելով, որ, անկասկած, Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաները հավատացնում են, թե անձնակազմի անվտանգությունն իրենց թիվ մեկ առաջնահերթությունն է, սակայն առաջնորդները պետք է ճիշտ տեղ հասցնեն այս ուղերձը և թույլ չտան միջին օղակի պաշտոնյաներին մերժել անվտանգությունն ուժեղացնելու վերաբերյալ դեսպանատների դիմումները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում