Ֆիլիպինների հարավային Մինդանաո կղզուն վրա հասած «Բոֆա» («Պաբլո») փոթորիկի հետևանքով զոհերի թիվը հասել է 230-ի: Այս մասին հաղորդում Reuters-ը՝ վկայակոչելով երկրի իշխանություններին:
Ըստ այդ տվյալների՝ զոհվածների մեծ մասը սողանքների ու ջրհեղեղի զոհ է դարձել, շատերը հայտնվել են փլված շինությունների տակ: Կառավարությունը տարհանել է 53 հազար մարդու տուժած շրջաններից:
Տարերքի հետևանքով առանց տանիքի են մնացել Ֆիլիպինների հազարավոր բնակիչներ: Բազմաթիվ բնակելի տարածքներում կտրվել են էլեկտրահաղորդակցության լարերը, փակ են դպրոցներն ու գրասենյակները: Երկրում հետաձգվել են ավելի քան հարյուր ավիաչվերթներ:
Ամեն տարի Ֆիլիպիներ է ներթափանցում մինչև 20 արևադարձային ցիկլոն, որոնք հարյուրավոր մարդկանց մահվան պատճառ են դառնում: Այս մեկն ամենահզորն է այս սեզոնում:

















































