Ամերիկյան հետախուզական ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը փաստաթղթեր է ներկայացրել Ռուսաստանում ապաստան ստանալու համար: Այդ մասին հաղորդել են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով Սնոուդենի շահերը ներկայացնող փաստաբան Անատոլի Կուչերենին:
«Էդվարդը նախկինի նման գտնվում է Ռուսաստանի տարածքում: Հիմա մեր կողմից նախապատրաստվել և հանձնվել է ժամանակավոր քաղաքական ապաստարան տրամադրելու փաստաթղթերի հավաքածու»,- ասել է Կուչերենը Life News հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Փաստաբանը հաստատել է, որ Սնոուդենի ներկայացրած փաստաթղթերը քննարկման ենթակա են, և քանի դեռ պատասխան չկա, նա հանգիստ կարող է մնալ ՌԴ տարածքում:









































