Նիդերլանդացի սուպերմոդել Դաուտցեն Քրյոզը ակտիվ կյանք է վարում սոցիալական ցանցերում, այդ պատճառով ծննդաբերությունից ընդամենը մի քանի ժամ անց նա երկրպագուներին հաղորդել է, որ իր ընտանիքը մեկ անձով ավելացել է:
«Այս առավոտ հրաշք է լույս աշխարհ եկել: Ողջունեք Միլլենա Մեյին: Մայրիկը, հայրիկը և ավագ եղբայր Ֆիլլենը անչափ հպարտ են»,- գրել է նա:
Ի հավելումն իր խոսքերի՝ մոդելը Instagram-ում լուսանկար է հրապարակել ամուսնու՝ Սաներ Ջեյմսի և որդու ու նորածին դստեր հետ:
Հիշեցնենք, որ Քրյոզը ամուսնացել է դիջեյ Սաների Ջեյմսի հետ 2010-ի նոյեմբերին, ում հետ մինչ հարսանիքը մեկ տարուց ավելի հանդիպել է:













































