Սալվադոր Դալիի նկարը վաճառվել է 2 մլն եվրոյով Փարիզում աճուրդի ժամանակ: Ինչպես հայտնել են «Արտկյուրիալ» աճուրդի տնից` աշխատանքը ձեռք է բերել եվրոպացի մասնավոր հավաքորդը, փոխանցում է ITAR-TASS-ը:
Խոսքը «Հովանոցներով կարի մեքենան սյուրռեալիստական բնապատկերում» նկարի մասին է ` 22×30սմ չափերով: Այն նկարվել է 1941-ին, երբ Դալին ԱՄՆ-ում է եղել: Կտավը պատվիրել էր կինոռեժիսոր Ֆրից Լանգը` իր «Սիրո նավակ» ֆիլմի համար: Սակայն կինոստուդիայի հետ հակասությունների պատճառով Լանգը հեռացվել է ֆիլմի նկարահանումներից: Իսկ Դալիի նկարը մնացել է չպահանջված:
Այս ամբողջ ընթացքում նկարն անհատական հավաքածուում է պահվել: Այն առաջին անգամ է հանվել աճուրդի:








































