Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսին Կահիրեում իր նստավայրը լքել է աշխատանքային օրվա ավարտի սովորական ժամին, այլ ոչ այն բանից հետո, երբ նախագահական պալատի մոտ սկսվեցին ցույցերը, և ցուցարարների ու ոստիկանների բախումները: Այս մասին հաղորդում է Trend-ը՝ հղում անելով Եգիպտոսի ՆԳՆ-ին:
Հազարավոր եգիպտացիներ հավաքվել են նախագահական պալատի մոտ՝ իրենց անհամաձայնությունն արտահայտելու Մուրսիի ընդունած սահամանադրական հռչակագրի (ընդլայնում է նախագահի լիազորությունների շրջանակը) և դեկտեմբերի 15-ին երկրի նոր սահմանադրության վերաբերյալ հանրաքվեի անցկացման դեմ, որը նրանց կարծիքով՝ շատ հապճեպ է:
Եգիպտոսի անվտանգության մարմինների աղբյուրներն ավելի վաղ հաղորդել էին, որ Մուրսին լքել է պալատը և տուն ուղևորվել անվտանգության ծառայությունների խորհրդով՝ ցուցարարների ամբոխին հանգստացնելու նպատակով:
Ներկայում ցուցարարները նախագահի պալատից շարժվում են մայրաքաղաքի կենտրոնական Թահրիր հրապարակ: Հնչեցվում են վրանային ավան հիմնելու կոչեր:









































