«Միլան»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին «Զենիթ»-ի դեմ խաղից հետո կիսվել է տպավորություններով:
«Թիմը գործում էր բավականին հաջող ու բաց թողեց մի գոլ, որից կարելի էր խուսափել ավելի մեծ կենտրոնացվածություն ցուցաբերելու դեպքում:
Առաջին կեսում մենք երկու շատ լավ շանս ունեցանք գոլ խփելու համար: Վերջին 10 րոպեներին թիմը ֆիզիկապես մի քիչ հոգնեց, բայց դա նորմալ է:
Մեզ համար կարևոր էր լավ խաղ անցկացնելը, որ շարունակեինք կատարելագործվել: «Զենիթ»-ն էլ պարզապես ավելի մոտիվացված էր:
Այսօր պակասում էր ակտիվությունը եզրերում: Մենք շարունակում ենք շատ գոլեր բաց թողնել, ու դա հիմա մեր գլխավոր թուլությունն է: Պետք է աշխատել այդ ուղղությամբ», – Ալեգրիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:








































