2013 թվականին ներքին գործերի և պաշտպանության նախարարությունների սուբսիդավորումները կկրճատվեն: Այդ գերատեսչությունների ֆինանսավորման տնտեսված միջոցները կտրամադրվեն առողջապահական, կրթական և գյուղատնտեսական ոլորտների ֆինանսավորման ընդլայնմանը: Այս մասին հյատնում է Gruziya Online-ը:
Համաձայն պետբյուջեի օրինագծի նոր խմբագրման՝ ՆԳՆ ֆինասավորումը 2013-ին կկրճատվի 15.2 մլն լարիով, իսկ ՊՆ-ինը՝ 30 մլն լարիով: Ուղղված տարբերակն արդեն ներկայացվել է խորհրդարանի հաստատմանը:
Հարկ է նշել, որ ուղղումներ կմտցվեն նաև առկա բյուջեում: Մինչև տարեվերջ Վրաստանի ՊՆ-ն կստանա հավելյալ 52 մլն լարի:
Կառավարությունն արդեն խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել 2012-ի պետբյուջեի փոփոխությունների նախագիծը:







































