Մեծ Բրիտանիան 10 մլն ֆունտ ստեռլինգ կհատկացնի` առանց վարորդի ավտոմեքենաների փորձարկման համար: Կվերանայվեն նաև երկրում ճանապարհային երթևեկությունը կարգավորող որոշ օրենքներ: Այս մասին հաղորդում է The Guardian-ը:
Ենթադրվում է, որ անօդաչու ավտոմեքենաների փորձարկումը կսկսվի 2015-ին`համատեղ ֆինանսավորվելով բիզնեսի, ներդրումների, արհեստների նախարարությունների և տրանսպորտի դեպարտամենտի կողմից: Փորձարկումները կանցկացվեն Մեծ Բրիտանիայի երեք քաղաքներում և կտևեն 1.5-3 տարի:
Փորձարկումը երկու տեսակի կլինի` վարորդ-օպերատորի հետ, ով կկարողանա ցանկացած պահի ապահովագրել ավտոմեքենան, ինչպես նաև ավտոմեքենաների ամբողջական ինքնուրույն փորձարկում:









































