Samsung-ը գուցե իր սարքավորումների ավելի էժան տարբերակները թողարկի: Հոկտեմբերին ընկերությունը ներկայացրել է Android-սմարթֆոն Galaxy S III-ի կոմպակտ տարբերակը, որը նախատեսված է եվրոպական շուկայի համար:
Samsung ընկերությունը թողարկել է Galaxy Note II սմարթֆոնի և պլանշետի հիբրիդային տարբերակը, որը ձեռագիր գրառումների և 5.5 դյույմանոց լուսանկարների հնարավորություն ունի։ Այս մասին տեղեկացնում է SamMobile-ը:
Galaxy Note II–ի վաճառքը սկսվել է անցած տարվա սեպտեմբերից: Երկու ամիս անց Samsung-ը հայտարարել է, որ արդեն վաճառել է սարքավորման հինգ միլիոն օրինակ, որը զգալի արդյունք է՝ հաշվի առնելով դրա գինը:
SamMobile–ի տեղեկություններով՝ Galaxy Note II–ի ձևափոխումներից բացի, Samsung-ում աշխատում են Galaxy S սմարթֆոնի վրա: Սարքավորման չորրորդ սերունդը կներկայացվի 2013 թ. ապրիլին: Ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ սմարթֆոնը կունենա 5 դյույմանոց էկրան և 13 մեգապիքսել տեսախցիկ:








































