Լիբանանի արտգործնախարար Ադնան Մանսուրը դիմել է սիրիական իշխանություններին՝ խնդրելով վերադարձնել այն զոհված լիբանանցիների մարմինները, ովքեր կռվել են ապստամբների կողմից։
Մանսուրը փոխանցել է հարցումը Բեյրութում Սիրիայի դեսպան Ալի Աբդելքարիմ Ալիին, ով խոստացել է խնդրանքն ուղարկել Դամասկոս:
Իր հերթին Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկատին Կարմիր խաչի միջազգային կոմիտեին խնդրել է աջակցել մարմինների տեղափոխման հարցում։ Այս մասին հաղորդում է Interfax-ը:
Լիբանանյան իշխանությունների տեղեկություններով՝ նոյեմբերի 30-ին Տրիպոլիի 22 քաղաքացիներ սպանվել են սիրիական Թալ-Կալակ սահմանամերձ քաղաքում: Սպանվածները «մեկնել էին Սիրիա, որպեսզի կռվեն ապստամբների շարքերում»:









































