Իտալական «Լիրիկո դի Կալյարի» թատրոնում Ջակոմո Պուչինիի «Տուրանդոտ» օպերան արտիստները կերգեն Google Glass «խելացի» ակնոցով: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Իտալական օպերայի երաժիշտներն ու երգիչները առաջին անգամ Google Glass կկրեն հուլիսի 30-ին: Ակնոցի միջոցով «Տուրանդոտը» կհեռարձակվի համացանցում: Նորարարության նպատակն է հետաքրքրել նրանց, ովքեր սովորաբար օպերա չեն գնում:
Նախագծի գաղափարը պատկանում է թատրոնի Հետազոտությունների ու տեխնոլոգիական մշակումների կենտրոնին:








































