Երկուշաբթի օրը Գազայի հատվածում անցկացվող հատուկ գործողության ժամանակ զոհվել է 5 իսրայելցի զինծառայող: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով Իսրայելի Պաշտպանության բանակի մամլո ծառայությանը:

Պաղեստինյան իշխանություններն իրենց կողմից հայտնել են, որ Գազայի հատվածում իսրայելական ռազմաօդային ուժերի և հրետանու հարվածների հետևանքով երկուշաբթի օրը զոհվել է մոտ 40 մարդ: Տվյալները ներկայացնում է պաղեստինյան «Մաան» գործակալությունը:










































