Իրանի հոգևոր առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեին ողջ իսլամական աշխարհին կոչ է արել զինել պաղեստինցիներին: Ելույթ ունենալով մուսուլմանական Իդ Ալ-Ֆիտր տոնի առիթով՝ Խամենեին Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում անվանել է «ցեղասպանություն և պատմական աղետ»: Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը:
«Ողջ աշխարհը, հատկապես իսլամական, պետք է անի հնարավոր ամեն բան՝ զինելու պաղեստինցի ժողովրդին»,- նշել է Խամենեին:
Անկլավում իսրայելական ռազմական գործողության մեկնարկից ի վեր 3 շաբաթների ընթացքում զոհերի թիվը պաղեստինցիների շարքում արդեն գերազանցել է 1100-ը, ավելի քան 6500 մարդ վնասվածքներ են ստացել: Միայն երեկ, Գազայի առողջապահության նախարարության տվյալներով, զոհվել է 53 մարդ:
Իսրայելական կողմը 50 զոհ է տվել, մեծ մասը՝ զինծառայողներ:









































