Art Basel Miami Beach թանգարանի բարեգործական ցուցահանդեսում հայտնի ժամանակակից նկարիչների ստեղծագործությունների կողքին կվաճառվեն Մայքլ Ջեքսոնի շիմպանզեի՝ Բաբլզի վրձնին պատկանող նկարները: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը:
Բաբլզի երկու աբստրակտ աշխատանքներից յուրաքանչյուրը կվաճառվի 1500 դոլարով:
Endangered («Վտանգվածը») ցուցահանդեսի ցուցանմուշների վաճառքից ստացված միջոցները կուղղվեն Բարձրագույն պրիմատների կենտրոնին: Բաբլզը վերջին 8 տարիներին ապրում է Մայամիից 300 կմ հեռավորության վրա գտնվող արգելանոցում:
Այնտեղ բնակվում են 29 շիմպանզեներ և 15 օրանգուտաններ, որոնք առգրավվել են էկզոտիկ կենդանիների անօրինական վաճառք իրականացնողներից, լաբորատորիաներից: Խնամքի տակ են վերցվել նաև շոուի բիզնեսից տուժած կապիկներ:







































