YouTube-ը կազմել է ամենաշատ դիտված տեսահոլովակների ցուցակը, որը գլխավորել է Քեթի Փերիի Dark Horse-ը, հաղորդում է Entertainment Weekly պորտալը: Տարվա առաջին կեսին այն 485 միլիոն դիտումներ է հավաքել:
Երկրորդ տեղում Շակիրայի և Ռիհաննայի Can’t Remember to Forget You-ն է, իսկ երրորդ տեղում՝ Շակիրայի La La La-ն:
Չորրորդ տեղը զբաղեցրել է Ջենիֆեր Լոպեսը իր We Are One տեսահոլովակով:
Հնգյակը եզրափակել է Էնրիկե Իգլեսիասի Bailando ստեղծագործությունը:










































