«Մենք չենք ասում, թե ստվեր չկա: Խնդիրն այն է, թե որ ճանապարհով ենք գնում՝ ստվերը ամբողջությա՞մբ ենք վերացնում, թե՞ մաս-մաս»,- այսօր ԱԺ նիստում հայտարարեց ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:
Նրա խոսքով՝ կառավարությունն ընտրել է տարեկան հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը 0.3-0.4%-ով ավելացնելու ճանապարհը. «Մենք կամաց-կամաց մաշացնում ենք ստվերը: Դուք տեսնում եք, որ հնարավորինս գնում ենք այդ ուղղությամբ»:







































