Նոյեմբերի վերջին The Walt Disney Studios-ի ղեկավար Ալան Հորնը երեկույթ էր կազմակերպել՝ նվիրված այս տարի Disney ստուդիայի կողմից հաջողությամբ ավարտված անիմացիոն նախագծերի` «Անվախ սիրտը», «Ֆրանկենշտեյն» և «Ռալֆ» մուլտֆիլմերի ավարտին:
Սակայն այս տարվա ամենահաջող գնումը LucasFilm-ն էր, ընդ որում` Հորնին ու նրա գործընկերներին հաջողվել էր մինչև վերջին պահը գաղտնի պահել Disney ստուդիայի պատմության ամենախոշոր գործարքներից մեկը և «Աստղային պատերազմների» նոր էպիզոդի թողարկումը, որը նախատեսված է 2015թ.:
Ինչպես գրում է The Huffington Post պարբերականը, երբ լրագրողները երեկույթի ժամանակ Հորնին հարցրել են, թե ինչպես է դա նրան հաջողվել, ի պատասխան` նա ասել է. «Բոլորը շատ իմաստուն պահեցին իրենց այդ իրավիճակում: Նման բաները պետք է պահպանել հասարակության աչքից հեռու, այդ իսկ պատճառով էլ բոլորը լեզուները ատամների ետևում են պահել: Ընդհանրապես այդ մասին գիտեին նույնիսկ ավելի քիչ մարդիկ, քան Բեն Լադենի վրա հարձակման մասին»:
Disney ստուդիան LucasFilm-ի գնման մասին հայտարարեց միայն հոկտեմբերի 30-ին:
Պատմական գործարքը Disney-ին արժեցել է 4.05 մլրդ դոլար: Նախնական հաշվարկների համաձայն՝ այն ստուդիային թույլ կտա ամեն տարի խնայել շուրջ 20 մլն դոլար` հատուկ էֆեկտների համար:










































