Դեկտեմբերի 7-ին Լոս Անջելեսի Հայ առաքելական Սուրբ եկեղեցու Սրբոց Ղևոնդյանց առաջնորդանիստ եկեղեցում տեղի կունենա ՀՀ ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանի հոգեհանգստի արարողությունը, որը նախագահելու է Հյուսիսային Ամերիկայի արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը:
Դեկտեմբերի 10-ին սիրված երգչուհու աճյունը կտեղափոխվի Հայաստան: Հրաժեշտի արարողությունը և հուղարկավորությունը տեղի կունենան դեկտեմբերի 11-ին: Ֆլորա Մարտիրոսյանի մարմինը հողին կհանձնվի Երևանի քաղաքային պանթեոնում:







































