«Լիվերպուլ»-ը կգնի Բելգիայի հավաքականի և «Լիլ»-ի երիտասարդ հարձակվող Դիվոկ Օրիգիի տրանսֆերը: Այս լուրը հաստատել է ֆրանսիական ակումբի տնօրենը՝ Ժան-Միշել Վանդամը.
«Օրիգիի տրանսֆերի հարցը լուծված է: «Լիվերպուլ»-ը կվճարի 13 մլն եվրո՝ չհաշված բոնուսները: Ֆուտբոլիստը ևս մեկ տարի վարձավճարով կմնա «Լիլ»-ում»-, ասել է ակումբի տնօրենը:
Ժան-Միշել Վանդամը նաև նշել է, որ Օրիգիի ծառայություններով հետաքրքրված էին նաև «Տոտենհեմ»-ը, «Բորուսիա Դորտմունդ»-ը, «Ատլետիկո Մադրիդ»-ը և «Վալենսիա»-ն:









































