Իոսիֆ Կոբզոնը, որը Վալերիայի և Օլեգ Գազմանովի հետ հայտնվել է սև ցուցակում, իր դժգոհությունն է հայտնել իր գործընկերների հասցեին, ովքեր այժմ գտնվում է Յուրմալայի «Նոր ալիք» մրցույթին, գրում է super.ru-ն:
76-ամյա երգիչը հայտարարել է, որ «այդպիսի անտարբերոթյուն չի սպասել Լայմա Վայկուլեից, Ալեքսանդր Ռոզենբաումից և Ֆիլիպ Կիրկորովից»: Կոբզոնի խոսքով՝ նա միշտ աջակցել է իր գործընկերներին, իսկ Կիրկորովի կողքին եղել է միայն այն ժամանակ, երբ նրա կյանքում սև գիծ է սկսվել: Սակայն բոլորից շատ արտիստին վիրավորել է իր լավագույն ընկերոջ՝ Ռոզենբաումի անտարբերությունը, ինչին ի պատասխան՝ 62-ամյա երգիչը հայտարարել է. «Ինչո՞ւ պետք է արտիստները միանգամից արձագանքեն, գնան խմբագրություններ: Մենք Իոսիֆ Դավիդովիչի հետ երկար տարիներ ընկերություն ենք անում: Ես կարծում եմ, որ այս պարագայում մշակույթը վեր է քաղաքականությունից: Իհարկե, Լատվիայի ԱԳ նախարարության այս վերաբերմունքը Կոբզոնի նկատմամբ սխալ է: Սակայն արտիստները չպետք է խմբագրություններ վազեն և հայտարարություններ անեն: Ի՞նչ է, մենք պետք է այժմ ցույցե՞ր կազմակերպենք: Սա այն առիթը չէ: Յորաքանչյուր արտիստ իր կարծիքն ունի: Կոբզոնի և մշակույթի հանդեպ այս վերաբերմունքը ճիշտ չէ: Ընդ որում՝ երբ Յուրամալան այդքան կարևոր է Ռուսաստանի և Լատվիայի միջև բարեկամական հարաբերությունների համար: Սակայն այս առթիվ ցույցեր անել ընդհանրապես պարտադիր չէ»:














































