Vkontakte կայքը օգտատերերի համար ժամանակավորապես անհասանելի է: Ավելի վաղ սոցցանցի մամլո քարտուղար Գեորգի Լոբուշկինը հայտնել էր կայքի որոշ բաժինների հետ կապված խնդիրների մասին և խոստացել, որ «շուտով ամեն ինչ կվերականգնվի», գրում է RIA Novosti-ն:
Կիրակի օրը երեկոյան սոցցանցի շատ օգտատերեր ուշադրություն են դարձրել Vkontakte-ի աշխատանքի խափանումների վրա: Որոշ օգտատերերի էջերից անհետացել են լուսանկարներն ու հրապարակումները, իսկ էջերի ներբեռնման ժամանակը կտրուկ աճել է: Այս պահին էջը կես ժամից ավել չի բացվում: Ինչպես նշել է Լոբուշկինը Twitter-ում՝ բոլոր լուսանկարները, գրառումներն ու հաղորդագրությունները շուտով կվերադառնան:








































