Իտալական «Յուվենթուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան շուտով կերակարաձգի պայմանագրի ժամկետը «Ծեր սինյորա»-ի հետ: Այս մասին հայտնում է Tuttosport-ը:
Աղբյուրը պնդում է, որ նոր պայմանագիրը կկնքվի մյուս շաբաթ: Ֆրանսիացի ֆուտբոլիստը Թուրինում հանդես կգա մինչև 2019-ը թվականը: Ըստ նոր պայամանգրի, Պոգբայի աշխատավարձը կբարձացվի: Նա տարեկան կվաստակի 3 մլն եվրո գումար:
Հիշեցնենք, որ Պոգբայի ծառայություններով հետաքրքրվում է Լոնդոնի «Չելսի»-ն, ով պատրաստ է ռեկորդային գումարներ ծախսել՝ ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու համար:









































