Tuesday, 23 06 2026
Երևանը և Բաքուն շարժվելու են հնարավոր բոլոր ուղղություններով. Դիլիջանում կարևոր հանդիպում էր
Քոչարյանը թախծոտ ժպիտ է առաջացնում. թո՛ղ բացատրի՝ ինչպես մեծահարուստ դարձավ
Վտանգավոր էսկալացիա Սև ծովում․ Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին
«Վճռական մենակ» Պուտինը վաղեմի բարեկամներ է կորցնում
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ

ՆԺԿ ղեկավարը որոշել է բոյկոտել նախագահական ընտրությունները

Շաբաթ օրը՝ դեկտեմբերի 1-ին, ՆԺԿ ակտիվը վերահաստատել է կուսակցության 2011թ. դեկտեմբերի 2-ին կայացրած որոշումը: ՆԺԿ ակտիվը որոշել է առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրել ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանին` վերջնական որոշումը, սակայն, թողնելով նրան: Արամ Կարապետյանը երկար սպասեցնել չի տվել` որոշել է բոյկոտել գալիք նախագահական ընտրությունները: Այս մասին ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանն ասաց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:

Նա տեղեկացրեց, որ հավաքելու է առաջադրման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը` նորմալ ընտրությունների դեպքում առաջադրվելիս իրավական հարցերի վրա ժամանակ չծախսելու համար, սակայն գալիք ընտրություններին չի առաջադրվելու: Նրա համոզմամբ՝ գալիք ընտրություններին մասնակցելը նշանակում է լեգիտիմացնել ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի ընտրությունը:

«Ես արդեն որոշել եմ չմասնակցել, որովհետև կուսակցությունն ինձ այդ իրավունքը տվել է: Կարծում եմ` բոյկոտը շատ արդյունավետ և հրաշալի միջոց է` ցույց տալու, որ ՀՀ-ում ընդհանրապես ընտրություն գոյություն չունի: Եթե եղած բոլոր նորմալ թեկնածուները բոյկոտեն ընտրությունները, իշխանությունը կունենա անմրցունակ ընտրություններ. սա խնդիր կդառնա ապագայի համար: Հայաստանում պետք է ցույց տալ, որ «ընտրություն» հասկացություն գոյություն չունի, երբ Սերժ Սարգսյանն աշխարհին համոզում է, թե Հայաստանում ամեն անգամ էլ ավելի ժողովրդավար ընտրություններ են կայանում»,- մեկնաբանեց իր տեսակետը Արամ Կարապետյանը:

Նրա խոսքով` ընդդիմությունը մասնակցում է ընտրություններին` իմանալով, որ պարտվելու է, հետո սկսում է գոռալ` «խախտեցին»:

ՆԺԿ ղեկավարը նաև նշեց, որ հանդես կգա գալիք ընտրությունները բոյկոտելու կոչով: «Ես չգիտեմ` իմ կոչին կմիանա՞ն, թե՞ ոչ: Ես նման կոչ արել եմ նաև խորհրդարանական ընտրություններից առաջ, սակայն մասնակցեցին ընտրություններին, մտան խորհրդարան, բայց շատերը չեն էլ բարեհաճում խորհրդարան գալ»,- նկատեց Արամ Կարապետյանը:

Անդրադառնալով ներքաղաքական ներկայիս իրողություններին՝ ՆԺԿ ղեկավարն ասաց, որ քաղաքական դաշտը կաթվածահար է եղել այն ուժերի համար, որոնք սպասում են «Բարգավաճ Հայաստան»-ի որոշմանը: «Ով սպասում է` թող սպասի: Ես առաջին անգամ եմ տեսնում, որ մի քաղաքական ուժ մեկ այլ ուժի որոշմանը սպասի: Սա էլ նոր բան է Հայաստանում: Գագիկ Ծառուկյանը սպասում է Պուտինի, Պուտինը` Պան Գի Մունի որոշմանը: Սա պարադոքս է ու զավեշտ»,- կատակով եզրափակեց ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում