ՄԱԿ-ի բնակավայրերի ծրագիրը ներկայացրել է քաղաքների մասին զեկույց` ըստ իրենց բարեկեցության: Չնայած քաղաքական, տնտեսական և էկոլոգիական ցնցումներին՝ եվրոպական քաղաքները, այդ թվում Վիեննան, Ստոքհոլմը, Լոնդոնը, Հելսինքին և Դուբլինը առաջատար են ամենաբարեկեցիկների ցուցակում:
Զեկույցի հիմքում դրված էին ոչ միայն քաղաքի զարգացման տնտեսական ցուցանիշները, այլ նաև այլ կենսական նշանակության բնագավառներ, ինչպիսին են՝ կյանքի որակը, սոցիալական արդարությունը և էկոլոգիական վիճակը:
Այս չափանիշներով ամենաբարեկեցիկ քաղաքները համարվում են Վիեննան, Նյու Յորքը, Տորոնտոն, Լոնդոնը, Դուբլինը, Օսլոն և Փարիզը: Առաջին տասնյակը փակում է Տոկիոն: Երևանը 36-րդ տեղում է Պեկինից առաջ, որը գտնվում է 37-րդ տեղում:
Ավելի վաղ հաղորդում էին, որ Լոնդոնը, Փարիզը, Ստոքհոլմը մտել են համաշխարհային լավագույն մայրաքաղաքների հնգյակի մեջ համաձայն` Pricewaterhouse Coopers-ի վարկանիշի:









































