ԱՄՆ-ում ընթացող International Champions Cup ընկերական մրցաշարի առաջին տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը 3:2 հաշվով առավելության հասավ «Ռոմա»-ի նկատմամբ:
Առաջին խաղակեսի վերջնամասում «կարմիր սատանաներ»-ի հարձակվող Ուեյն Ռունին դուբլ հեղինակեց, մեկ անգամ էլ աչքի ընկավ Խուան Մատան: «Յունայթեդ»-ը ստացավ 3 գնդակի առավելություն:
Հանդիպման վերջնամասում հռոմեական ակումբի կազմում աչքի ընկան բոսնիացի Միրելեմ Պյանիչն ու Ֆրանչեսկո Տոտին:








































