Իրանի կառավարությունը որոշում է կայացրել փակել Իսլամական Հանրապետության ամենահայտնի նորաձևության տներից մեկը: Դրա պատճառը նորաձևության ցուցադրությունն էր, որը կայացել է Թեհրանում՝ անցած ամիս:
Իրանական իշխանություններին վրդովեցրել է մոդելների հայտնվելը ազգային դրոշի գույներով հագուստներով, որը երկրի կրոնական խորհրդանիշներից է: Բացի այդ, պահպանողականները դժգոհ են մնացել կանանց ցուցադրությանը տղամարդկանց ներկայությունից՝ կազմակերպիչներին մեղադրելով հասարակական նորմերի խախտման մեջ՝ նշում է TIME-ը:
«Այդ ցուցադրությունը չի համապատասխանում իրանական նորաձևության կանոնակարգին, այդ պատճառով ստիպված ենք ընդունել համապատասխան իրավական միջոցներ»,- ասել է իրանական խորհրդարանականներից մեկը:
Հասարակական դժգոհություններից հետո նորաձևության տան տնօրեն Ջավիդ Շիրազը իշխանություններից պաշտոնապես ներողություն է խնդրել:
«Մենք ոչ ոքի չէինք ուզում վիրավորել: Զգեստները ամբողջությամբ փակել են մոդելների մարմինները: Մեր աշխատանքում մենք միշտ փորձում ենք պահպանել այն նորմերը, որոնք ընդունված են մեր պետության կողմից»,- գրել է նա:







































