Thursday, 02 07 2026
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ
19:50
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
18:30
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
ՊՆ-ն զորակոչիկների համար մրցույթ է հայտարարել «1991 ստորաբաժանման» մեջ ընդգրկվելու համար
Եթե պարզվի՝ մեր քաղաքացիների ազատությանը սպառնում է, դա չենք անի․ վարչապետը՝ IMEI համակարգի մասին
Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչների հետ
Եվրամիությունը Ռուսաստանի հետ «նոր դիմակայություն չի փնտրում»
Սիրիայում ավարտին է հասցվել խորհրդարանի ձևավորման գործընթացը
Միակ երկիրն ենք՝ չունենք ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ, և նման արտոնություն ենք ստանում
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել 2 անձ
Վաղուց նախապատրաստվել ենք․ ինչ որ մեկի փռշտոցից ՀՀ նավթամթերքային շուկան այլևս չի ցնցվում․ վարչապետ

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Գեղարքունիքի մարզ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի մարզ: Հանրապետության Նախագահը նախ Ծովասար համայնքում այցելել է նորաբաց հանգստի համալիր, ծանոթացել հանգստի և ժամանցի կազմակերպման համար «Ծովասար» համալիրում ստեղծված պայմաններին:

Մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Նախագահը ծանոթացել է Սևան-Գավառ մայրուղուց դեպի Լճափ համայնք տանող ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Այս ճանապարհահատվածի հիմնանորոգումը, որը ՀՀ Նախագահի նախընտրական խոստումներից է, նախատեսվում է ավարտին հասցնել ս.թ. սեպտեմբերի 1-ին: Հանրապետության Նախագահին ներկայացվել է, որ արդեն կատարվել է հողային աշխատանքների հիմնական մասը, և ճանապարհի սկզբնամասում տեղադրվել է խճային հիմքը, որին կհաջորդեն ասֆալտբետոնյա շերտի կառուցման աշխատանքները: Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև Լճափ համայնքի բնակիչների հետ, ովքեր Նախագահի հետ խոսել են համայնքին հուզող խնդիրների մասին: Նրանք կարևորել են ճանապարհի հիմնանորոգումը, ընդգծելով, որ գյուղ մտնող հիմնական ճանապարհը տևական ժամանակ չէր նորոգվել, ինչի հետևանքով երթևեկությունն այդ հատվածում մեծ դժվարություններ էր առաջացնում:

Մարզկենտրոն Գավառում Հանրապետության Նախագահը ծանոթացել է քաղաքի կենտրոնական հրապարակի հիմնանորոգման ծրագրին: Աշխատանքները մեկնարկել են ս.թ. հունիսից, արդեն անցկացվել է ջրագծի համակարգ, ապամոնտաժվել է նախկին շատրվանային համակարգը, կատարվել են ջրավազանի ցանցապատման և բետոնապատման աշխատանքները: Նախագահին ներկայացրել են, որ վերակառուցված հրապարակն ունենալու է կանաչապատ ոռոգվող տարածք, ճեմահարթակ` սալապատված բազալտե սալիկներով, տեղադրվելու են նստարաններ և լուսասյուներ, ջրավազանում տեղադրվելու է ժամանակակից երգող գունավոր շատրվանային համակարգ:

Գավառում Հանրապետության Նախագահն այցելել է նաև Շախմատի ակադեմիայի Գավառի տարածքային մասնաճյուղ, որը գտնվում է քաղաքի Ուսուցողական կենտրոնի շենքում: Սերժ Սարգսյանը ծանոթացել է կենտրոնի առաջին հարկում Շախմատի ակադեմիայի Գավառի տարածքային մասնաճյուղի համար առանձնացված և հիմնանորոգված հատվածին, որտեղ բարելավված պայմաններում նոր ուսումնական տարվա սկզբից պարապմունքներ կանցկացնեն Գավառի շախմատասեր դպրոցականները:

Այնուհետև Մարտունի քաղաքի մշակույթի տանը Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Սևանա լիճ-2014» շախմատի միջազգային մրցաշարի բացման արարողությանը: Այն անցկացնում է Հայաստանի շախմատի ակադեմիան՝ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հետ համատեղ: «Սևանա լիճ-2014»-ը ՖԻԴԵ-ի 16-րդ կարգի շրջանային մրցաշար է, որին մասնակցում են տարբեր երկրներից ժամանած 10 ուժեղագույն գրոսմայստերներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում