Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին վստահ է, որ կրիմինալ նախարարները՝այնպիսիք, ինչպիսինՎանո Մերաբիշվիլինէ, երբեք չեն վերադառնա իշխանության: «Գրուզիա օնլայնի»հաղորդմամբ՝ այս մասին Ղարիբաշվիլին հայտարարել է Վրաստանի խորհրդարանում՝ պատասխանելով պատգամավոր Անի Միրոտաձեի հարցին:
Միրոտաձեն հետաքրքրվել է՝ արդյոք կարո՞ղ է Ղարիբաշվիլին խոստանալ, որ Վրաստանում «երբեք չեն աշխատի նախարարներ, որոնք մարդու սպանության համար վճարել են պարգևներ ու պահանջել են բերել դիակները»:
«Ես պնդում եմ, որ կրիմինալ նախարարները, Վանո Մերաբիշվիլիի նման, այլևս չեն վերադառնա իշխանության: Քանի դեռ իշխանության սանձերը կոալիցիայի ձեռքում է, «Ազգային շարժումից» ոչ մի ներկայացուցիչ չի կարողանա վերադառնալ»,- նշել է Իրակլի Ղարիբաշվիլին:








































